Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին Եվրոպական Միության քարտուղարությանը դեռ չեն տեղեկացրել միայն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ նշելով, որ այդ երկրները, սակայն, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը:
«ԵՄ բոլոր 27 պետություններում ավարտվել է վավերացման գործընթացը, սակայն կան դեռ երեք երկրներ` Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանն այդ վավերացման գործընթացի ավարտի մասին»,-ասել է Ադոնցը:
Փոխնախարարը նշել է, որ, երբ այդ երկրներն էլ տեղեկացնեն քարտուղարությանը, դրա արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ վավերացման գործընթացն ավարտվել է:
«Դրանից հետո` հիմա համաձայնագրի շրջանակներում իրականացվող 80%-ին կավելանա նաև 20%-ը: Մենք արդեն մեր եվրոպական գործընկներին ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել այդ 20%-ը»,- նշել է Ավետ Ադոնցը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: