կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 08:15
Քաղաքական

Երեք սցենար. ՛՛Հրապարակ՛՛

Երեք սցենար. ՛՛Հրապարակ՛՛

Սերժ Սարգսյան - Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում: Ինքը` Րաֆֆին, ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.

 

1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բեւեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:

 

2. Րաֆֆին եւ իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի՝ պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:

 

3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»: «Մտածիր»,- ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն: ԳՄ-ին Սերժ Սարգսյանն ասել է' մենք խնդիր չունենք, թող որոշեն, գան-ասեն, երեք սցենարներին էլ պատրաստ ենք: Սակայն, դատելով նրանից, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ապա կոչ  արել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին' միավորվել իրեն, որ միասին շարունակեն պայքարը, հակված չէ ընդունել միասին աշխատելու առաջարկը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Թերթի հետ զրույցում «ժառանգականներն» էլ էին ռադիկալ տրամադրված եւ գտնում էին, որ դժվար թե իրենք մտնեն կոալիցիա: