|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանը պահանջում է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի իր իրավունքի հարգումը՝ որպես Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության ավարտի պայմաններից մեկը, հայտարարել է Իսլամական Հանրապետության դիվանագիտական աղբյուրը։
«Պատերազմի ավարտի պայմաններից մեկը մեր տարածաշրջանում կայուն խաղաղությունն է։ Իսկ այն պահպանելու մեխանիզմը ներառում է ագրեսորների դատապարտումը, նյութական վնասների փոխհատուցումը, բոլոր պատժամիջոցների վերացումը և Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի իրավունքի հարգումը»,- ասել է նա։