Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում իր ռուսաստանյան բյուրոյի աշխատանքը։ Մարտի 4-ին Դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ Ռուսաստանում մեդիակորպորացիայի շահերը ներկայացնող ՍՊԸ-ի հարկադիր սնանկացման պահանջով: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Վերջին տարիներին լրագրողների վրա ճնշումները զգալիորեն աճել են։ Այս գործողությունները, ըստ մեդիակորպորացիայի, ներկայացնում են «Ազատություն» ռադիոկայանի և կորպորացիայի այլ ռուսալեզու նախագծերի խոչընդոտման` տարիներ շարունակվող արշավի գագաթնակետը:
Մարտի 4-ին Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված օրենքը, որը պատժում է իբր «զինված ուժերի կիրառման մասին կեղծ տեղեկությունների հաղորդումները», նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում ցանկացած լրագրողի համար, ով կասկածի տակ է դնում ուկրաինական տարածք ռազմական ներխուժման պաշտոնական մեկնաբանությունը։ Ուստի մեր լրագրողներն այս իրադարձությունների մասին կտեղեկացնեն Ռուսաստանի սահմաններից դուրս, ասվում է կորպորացիայի հաղորդագրության մեջ։
«Այսօր ես հայտնում եմ այդ մասին խորը ափսոսանքով», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը` հավելելով, որ սա հարկադրված որոշում է` «Պուտինի ռեժիմի հարձակումը ճշմարտության վրա»:
«Մենք կշարունակենք մեր լսարանին տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իրավիճակը մնում է մռայլ, սակայն մեր կորպորացիայի 70-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ մի գեղեցիկ օր, և դա գուցե շատ հեռու չէ, մենք հնարավորություն կունենանք վերաբացել բյուրոն։ Ժամանակը ազատության կողմից է, նույնիսկ պուտինյան Ռուսաստանում», - հայտարարել է նա:
Նախորդ շաբաթ արգելափակվել էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հիմնական կայքէջը, դրանից զատ արգելափակվել էին նաև դրա մի շարք այլ շրջանային կայքեր:
Սահմանափակվել է BBC ռադիոկայանի ռուսական ծառայության կայքի, «Դոյչե Վելլե», ինչպես նաև «Մեդուզա» կայքերի մատչելիությունը:
Ըստ ռուսական իշխանության` այդ լրատվական աղբյուրների հաղորդագրությունները պարունակում են զանգվածային անկարգություններին, ապօրինի հանրային ակցիաներին և ծայրահեղական այլ միջոցառումներին մասնակցելու ուղերձներ:
Ռուսաստանում սահմանափակումներ և խոչընդոտներ են նկատվում նաև են Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերի աշխատանքում:
Ռուսաստանի իշխանությունները կտրականապես արգելում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը մամուլում որակել որպես «պատերազմ» և պնդում են, թե անհրաժեշտ է կիրառել «հատուկ գործողություն» եզրույթը: