Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի՝ Դ. Ս.-ի, նկատմամբ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքիՍարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Դ. Ս.-ն ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:
Այս կերպ՝ Դ. Ս.-ն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն