Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր հրապարակեց հուլիսին Սարի թաղում «Ազատության» լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ գործով դատավճիռը: Դատարանի վճռով այս գործով ամբաստանյալ Տիգրան Ահարոնյանը մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի`200.000 ՀՀ դրամի չափով։
Նշենք, որ համաձայն նախաքննության՝ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող և իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հ. Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Տ. Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի: