Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանը նոյեմբերի 1-ից դադարեցնում է ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցչության աշխատանքը և ոչ միայն այնտեղ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Սա պատասխան է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշմանը` դադարեցնել կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը և կիսով չափ կրճատել ռուսական առաքելության չափը: Ավելին, դա արվել է առանց պատճառները բացատրելու:
«Մենք կայացրեցինք հետևյալ որոշումները. Գործնականում ՆԱՏՕ-ի նպատակային քայլերի արդյունքում մենք չունենք համապատասխան պայմաններ տարրական դիվանագիտական գործունեության համար, և ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ում մեր մշտական առաքելության աշխատանքը, ներառյալ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը, հավանաբար նոյեմբերի 1-ից, կամ գուցե դա դեռ մի քանի օր կպահանջի: Երկրորդ՝ մենք կասեցնում ենք Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական կապերի առաքելության գործունեությունը, նրա աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել այս տարվա նոյեմբերի 1 -ից», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովը նշել է. «Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ-ն այժմ պետք է կապվի Բելգիայում մեր դեսպանի հետ: Այնտեղ է գտնվում Դաշինքի շտաբ-բնակարանը»: