Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վրաստանում ստորգետնյա տրանսպորտը դադարեցնում է աշխատանքը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: apsny.ge-ի փոխանցմամբ՝ նման որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում. հայտնում է Yerkir.am-ը:
Վրաստանի վարչապետի խոսքով՝ արգելված է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտի շարժը բնակավայրերում:
«Լիովին արգելվում է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի աշխատանքը: Թույլատրված է միայն մարդատար տաքսիների տեղաշարժը, որոշակի վերապահումներով: Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի հետևի նստատեղին», - ասել է Գախարիան:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ երկրում համընդհանուր կարանտին է հայտարարվել: