|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բրիտանական OneWeb արբանյակային ընկերությունը դադարեցնում է բոլոր արձակումները Բայկոնուր ռուսաստանյան տիեզերակայանից (Ղազախստան)՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոսմոս»-ը երաշխիքներ է պահանջել, որ այդ արբանյակները չեն օգտագործվի ռազմական նպատակներով, տեղեկացրել է Reuters-ը։
Բրիտանիայի կառավարությունը, որը OneWeb ընկերության բաժնետերերից է, հայտարարել է, որ աջակցում է այս որոշմանը։ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա անօրինական եւ չարդարացված ներխուժման համատեքստում մենք վերանայում ենք մեր մասնակցությունը բոլոր հետագա նախագծերին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում»,- ասել են կառավարությունում։
«Սոյուզ» հրթիռը OneWeb-ի 36 արբանյակներով պետք է մեկնարկեր Բայկոնուրի տիեզերակայանից (Ղազախստան)։
Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը երաշխիքներ է պահանջել, որ դրանք չեն օգտագործվի ռազմական նպատակներով։