|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում փոփոխություններ են մտցվել․ ռազմական գործողություններում ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին ապատեղեկատվություն տարածելու համար պատիժ կսահմանվի՝ մինչև 15 տարի ազատազրկում։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է օրինագծի համահեղինակ, Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը։
«Առաջին մասը ընդհանուր է, որը վերաբերում է նման կեղծիքների արտադրությանը և դրանց տարածմանը․ նախատեսվում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Եթե գործունեությունն իրականացվում է պաշտոնեական դիրքից՝ կազմակերպված խմբով, օգտագործելով համացանց և լայն տարածման այլ հնարավորություններ, ապա պատիժը կլինի բարձր՝ 5-10 տարի ազատազրկում։ Եթե ֆեյք տարածողը հաստատ գիտի, որ դրանք կեղծ են, և այդ տեղեկություններն ունեցել են հանրային վտանգավոր հետևանքներ, ապա 15 տարվա ազատազրկում է սպառնում»,- պարզաբանել է նա։