|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը քրեական պատիժներ և խոշոր տուգանքներ է նախատեսում ռուսական բանակը վարկաբեկող կեղծիքների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փոփոխություններ են կատարվում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում։
Փաստաթղթում նշվում է, որ նման հանցագործության համար ազատազրկման ժամկետը կարող է լինել մինչև 15 տարի, այն կկիրառվի, եթե կեղծիքները ծանր հետևանքներ ունենան։
Ռուսաստանի զինված ուժերի մասին կանխամտածված կեղծ տեղեկությունների տարածումը կպատժվի`
- տուգանք 700 հազարից մինչև 1,5 միլիոն ռուբլու չափով, կամ մեղադրվողի աշխատավարձի կամ այլ եկամուտների չափով՝ մինչև 18 ամիս ժամկետով,
- ուղղիչ աշխատանք՝ մինչև մեկ տարի,
- հարկադիր աշխատանք՝ մինչև երեք տարի,
- նույն ժամկետով ազատազրկում։