|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Եթե մենք ունենայինք անկախ դատական համակարգ, ապա հիմա որոշակի իրավական գործընթացներ պետք է մեկնարկած լինեին և պատասխաններ տրված լինեին․ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով պատերազմը չդադարեցնելու մասին եղած փաստերին:
«Փաստացի ասում ենք, որ հոկտեմբերի 7-ին կարելի էր կանգնեցնել պատերազմը, չի կանգնեցվել։ Հոկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինն է ասել, որ հնարավոր էր կանգնեցնել, հայկական կողմը չի համաձայնել: Այս պարագայում պետք է իրավական գործողություններ կատարվեին»,-ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ նշելով, որ հեղինակել է նախագիծ, որ քննիչ հանձնաժողովում սուտ կամ կեղծ տեղեկատվություն հայտնող պաշտոնյաները ենթարկվեն ազատազրկման: