|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իրեն ուղղված այն քննադատություններին, թե մեղադրանք է ներկայացրել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին` Wikileaks-ի հրապարակման հիման վրա:
«Wikileaks-ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել: Անձին, որպես մեղադրյալ առաջադրելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող վկայությունների ու ապացույցների բավարար համակցությունն է: Ապացույցները սպառիչ թվարկված են քրեական դատավարության օրենսգրքով, այսինքն այդ ապացույցների ցանկից դուրս որևէ այլ փաստական տվյալ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Ես չեմ ցանկանում փակագծերը բացել, խոսել թե ինչ ապացույցներ են դրանք եղել, բայց կրկնում եմ` Wikileaks-ի հրապարակումը ապացույց չէ»:
Ռոբերտ Քոչարայանին ներկայացված մեղադրանքի հետ կապված Սասուն Խաչատրյանը նշեց. «Չեմ ցանկանում այս հարցի հետ կապված այլևս որևէ փակագիծ բացել կամ մեկնաբանություն անել»: