Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այդպիսի հարցերը պետք է տալ համապատասխան մասնագետներին. իրավաբանության մեջ կա ավելի քան 10 ճյուղ, ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ, ոչ թե քրեական իրավունքի: Այսպես արձագանքեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հարցին, թե Յուրի Խաչատուրովին, Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրվել է մեղադրանք, որից ժամանակին հրաժարվել են «7-ի գործով» դատախազները, արդյո՞ք այստեղ խնդիր կա, թե՞ ոչ:
«Քրեական իրավունքի մասնագետներին հարցրեք, նրանք կպատասխանեն: Սահմանադրական իրավունքն այս հարցի վերաբերյալ ունի հետևյալ մոտեցումը՝ ցանկացած հարցի լուծում պետք է համապատասխանի սահմանադրական հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ եթե դա վերաբերում է իրավունքների սահմանափակմանը, պետք է լինի օրենքով, համաչափ, չխաթարի իրավունքի էությունը: Եթե որևէ գործողություն լինի, որ սրանց չի համապատասխանի, այդ ժամանակ գնահատական կտանք»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Դիտարկմանը, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով, նա արձագանքեց. «Արդարադատության իրականացմանը ՍԴ նախագահը չէր կարող խոչընդոտել»:
Հակադարձմանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ դատական մարմինների նկատմամբ ճնշումներ կան, ԲԴԽ-ին նման ահազանգեր եղե՞լ են, Հարությունյանը պատասխանեց՝ ոչ:
«Մենք պարբերաբար դատավորներին հիշեցնում ենք՝ եթե նման իրավիճակ կա, անպայման տեղեկացրեք ԲԴԽ-ին, եթե տեղյակ չեք պահում, ապա հնարավոր է ձեր նկատմամբ կարգապահական վարույթ լինի: Մինչ այժմ նման հարցադրում չէր եղել, միայն վերջերս եղավ մի հարցադրում՝ կապված քաղաքի դատարանի նախագահի և Վերաքննիչ դատարանի անդամի ինչ-ինչ հեռախոսային զրույցի հետ: Սա հրապարակվել էր մամուլում, այդ հարցով քաղաքի դատարանի նախագահը դիմեց իրավապահներին, հիմա գործ է քննվում»,- հայտնեց նա: