կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 09:25
Առանց Կատեգորիա

Հիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երեւի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին. «Հրապարակ»

Հիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երեւի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան հարմար է տեղավորվել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» մեջ, որ դրանից չհրաժարվելու համար Գյուլնազ տատի հեքիաթներն է հրամցնում։ Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։

Մեր ճշտող  հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն է այդկերպ բացատրել, Մակունցը հորդորել է լսել ու շարունակել է խոսել այսօրվա աննախադեպ ուժեղ ընդդիմության մասին եւ նրանց որոշ պաշտոններ, մասնավորապես, Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահինը, վստահելու մասին․ «Մենք սուպերվարչապետական համակարգում ունենք ընդդիմություն, որն ուժեղ է, քան եղել է նախկինում»:

Ճեպազրույցից 1 ժամ անց Մակունցը Ֆեյսբուքում խմբագրել է իր խոսքը, թերեւս վերեւից հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին, եւ նա հստակեցրել է «իր պատկերացումները»․ «Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգը՝ իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձեւավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձեւավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք ինչպես։ Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, եւ ամեն ինչ կարգավորվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։