|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երբ ձևավորվում էր ութերորդ գումարման Ազգային ժողովը, ես հայտարարեցի, որ եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկությունները, ապա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին։