կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-31 22:47
Տնտեսական

Կարևոր է ոչ միայն գործող իշխանությունների հեռանալը, այլ նաև այն, թե ովքեր պիտի գան և ինչ պիտի անեն․ Արմեն Գրիգորյան

Կարևոր է ոչ միայն գործող իշխանությունների հեռանալը,  այլ նաև այն, թե ովքեր պիտի գան և ինչ պիտի անեն․ Արմեն Գրիգորյան

Ազգային արժույթի արժեզրկումը կամ արտարժույթի արժևորումը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ֆինանսների և էկոնոմիկային հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, որոշ ոլորտներում տնտեսական գործունեությունները դադարել են, պաշտոնական ցուցանիշներով անկում են գրանցել բոլոր ոլորտները, չկան խոստացված ներդրումները  , պակասել են հարկային մուտքերը։

«Սրանք երևույթներ են, որոնք իրենց հետ բերում են բացասական ելքեր, որն էլ ուղղակի ազդեցություն ունի ֆինանսական կայունության և սոցիալական վիճակի վրա։ Անշուշտ դրամի արժեզրկումն իր հետ բերում է որոշ ապրանքների գների աճին թանկացել են ձեթը, շաքարավազը, կարագը, ալյուրը և այլն։ Դրամի արժեզրկումն ուղղակի ազդեցություն ունի նաև գազի գնի վրա, թանկացել է գազը, կթանկանա էլեկտրաէներգիան, ինչ էլ շատ ուղղակի ազդեցություն ունի ՀՀ-ում արտադրվող ապրանքների ինքնարժեքի ավելացման»,- ասաց տնտեսագետը։

Նա ընգծեց, որ երկրում բացակայում են հայեցակարգային լուծումները, ներհայաստանյան քաղաքական օրակարգերում չկան խնդրին առնչվող ադեկվատ լուծումներ, ավելին, իշխանությունները ինչ էլ որ արել են, մեծամասամբ սխալ են արել։ Այսինքն այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ պետության ղեկավարություն չի փոխվել։

Դիտարկմանը, որ Հայաստանից գումարների արտահոսք է տեղի ունենում և օտարերկրյա ներդրումները անցած տարվա երրորդ եռամսյակում բացասական ցուցանիշ էին կազմել՝ այսինքն 12,9 մլն դոլար դուրս էր եկել Հայաստանից, նաև Հայաստանի բնակիչների մասնավոր փոխանցումներն են դեպի արտերկիր սկսել գերակշռել արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումներին, տնտեսագետը պատասխանեց, որ առհասարակ ֆինանսական միջոցները հոսում են այնտեղ, որտեղ առկա է կայուն տնտեսական և քաղաքական համակարգ։

«Հայաստանում գործող իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում մեր պետությունը դարձել է ներդրումներ ներգրավելու առումով ոչ գրավիչ։ Գումարների արտահոսքը պայմանավորված է մի շարք պայմանների հետ, որոնցից թերևս կարևորներն են, պատերազմից հետո ստեղծված կացությունը, ավանդների տեղափոխումը արտերկրի բանկեր։ Կան դեպքեր, որ նույնիսկ ավանդները հանվել են բանկային հաշիվներից և դրվել են նույն բանկերի պահատուփերում։ Ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահության արդյունք է նաև բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունները։ Հայաստանում համավարակի հետևանքով մի շարք եկամտաստեղծ ոլորտներ ահռելի վնասներ են կրել, ինչպիսիք են ծառայությունների ոլորտը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: