կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 11:06
Առանց Կատեգորիա

Փաշինյանին ամեն ինչ ներող զանգվածը հանուն նրա, որ նախկիննե­րը չգան, պատրաստ է անգամ թույլ տալ՝ Ալիևը ՀՀ-ում գա իշխանության․ «Իրավունք»

Փաշինյանին ամեն ինչ ներող զանգվածը հանուն նրա, որ նախկիննե­րը չգան, պատրաստ է անգամ թույլ տալ՝ Ալիևը ՀՀ-ում գա իշխանության․ «Իրավունք»

«Թվում էր, թե ժողովուրդն ինքնաբուխ պետք է ոտքի կանգներ ու ոչ միայն պահանջեր, այլ ուղ­ղակիորեն հեռացներ վար­չապետի աթոռից Նիկոլ Փաշինյանին միայն այն լուրից հետո, երբ համացանցում հայտնվեց փաս­տաթուղթ, թե ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղար Զասը մինչև պատերազմը զգուշացրել էր Անվտանգության խորհրդի քար­տուղար Արմեն Գրիգորյանին՝ հնարա­վոր վտանգների և անհրաժեշտ քայ­լերի մասին:

Իսկ ժողովուրդը, կարծես թե, մոռացավ ինչպես հրապարակված այդ փաստաթղթի, այնպես էլ այն մա­սին, որ Հայաստանը պատերազմա­կան 44 օրերին այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին: Ավելին՝ դրան հաջորդեցին նոր փաստաթղթերի հրապարակում­ներ և բացահայտումներ, բայց հան­րային արձագանքը նույնիսկ ամենաաղմկոտ բացահայտումների վերաբե­րյալ շարունակում է մնալ չեզոք: Այս մասին «Իրավունքը» պարզեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի տե­սակետը:

-Իհարկե, նորություն չէր, այդ խոսակցությունները կային, և պարզ էր, որ պատերազմի ընթացքում մի քանի առա­ջարկ եղել է՝ պատերազմը կանգնեցնելու համար: Ին­չո՞ւ չի արվել, ինչո՞ւ չի հա­մալրվել Հայոց բանակը, երբ 10 օր Արցախի նախա­գահը մարդ է խնդրել Փաշինյանից, բայց չեն ուղարկել, այսպիսի բազմաթիվ անպա­տասխան հարցեր կան: Բայց ցա­վալին այն է, որ այս ամենը ժողովրդի վրա չի ազդում, նույնիսկ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն ասի՝ «դավաճանել եմ, լավ եմ արել», կասեն՝ «հա, լավ ես արել»: Այսինքն՝ իրեն ամեն ինչ ներող զանգվածը հանուն նրա, որ նախկիննե­րը չգան, պատրաստ են անգամ թույլ տալ՝ Ալիևը գա և իշխանությունը վերցնի Հայաստանում: Այդ կատեգորի­այի համար նույնիսկ վերոնշյալ փաս­տաթուղթը բացարձակապես ոչինչ չարժի: Չեմ ուզում վիրավորել բոլորին, բայց այդ կատեգորիան կոնկրետ Նիկոլ Փաշինյանի «վերջին օրերի աղանդավորներն են»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: