կարևոր
1201 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-17 12:54
Քաղաքական

Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության․ Սողոմոնյան

Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության․ Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով։

Ողջ աշխարհը հաստատում է, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։

Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության։

Ալիևը չի ասում, որ եթե «ռևանշիստները» իշխանության չգան, չի խփի Հայաստանին։

Ժողովուրդը սպասվող հարձակմանն ընդառաջ պատրաստվելու շոշափելի վիճակներ չի տեսնում։ Բայց շարունակում են նրան ահաբեկել «ռևանշիստներով»»։