|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «21-րդ դարի պատերազմները նախեւառաջ տեղեկատվական պատերազմներ են: Դա է պատճառը, որ ամիսներ շարունակ ռուսական քարոզչամեքենան կիրառում էր «ֆաշիստական Ուկրաինա», «նացիստ Զելենսկի» եզրույթները: Իսկ ներխուժումից հետո սկսվեց հզոր քարոզչական գրոհ` Սոլովյովի եւ կրեմլյան մյուս քարոզիչների ամենօրյա հաղորդումների չավարտվող եթերաժամերով:
Երեկ ռուսական զինուժը խոցեց Կիեւի հեռուստաաշտարակը, որը նախապես անոնսավորվեց որպես «Ռուսաստանի դեմ տեղեկատվական-հոգեբանական հարձակումները» կանխելուն ուղղված քայլ: Մի բան պարզ է` պատերազմներում հաղթելու համար նախ մարդկանց ուղեղներն են լվանում, զրկում այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուրներից, հոգեբանորեն ճնշում, ապա ջախջախիչ հարված հասցնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում