Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դասական հարց կա անձի դերի մասին պատմության մեջ․ իմ սենդի մոտ վեճ կար՝ անձի՞ դերն է կարևոր, թե՞ ժողովրդի դերը՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գավառում՝ «Հայաստան» դաշինքի քարոզարժավի ժամանակ։
«Այս 30 տարում ունենք 2 իրարամերժ փորձ․ անձերի շնորհիվ 90-ականների սկզբին մենք դարձել ենք հաղթող երկիր և նոր էջ ենք բացել մեր ժողովրդի պատմության մեջ, քանի որ դարեր շարունակ այդպիսի հաջողություն ուղղակի չենք ունեցել։ Եվ վերջերս մենք ունեցանք հակառակ փորձը, երբ անձի շնորհիվ մենք ունեցանք պարտություն, և խաչ քաշեցինք այն ձեռքբերումների վրա, որոնք ունեցել ենք 90-ականների սկզբին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ուշադրություն հրավիրեց, թե ինչ կատարվեց․ այսօր մենք ընտրության առջև ենք՝ ո՞նց շարունակել մեր կյանքը։
«Հնարավո՞ր է այդ ամոթալի էջը փակել՝ այդ ամոթալի դեմքը պահպանելով․ կարծում եմ, պատասխանը պարզ է՝ ուղղակի հնարավոր չէ։ Նախ պետք է հեռացնել մարդկանց, ովքեր պատասխանատու են երկրում կատարվողի համար՝ 5 հազար զոհ, 11 հազար վիրավոր, 35 հազար անօթևան մնացած մարդկանց համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․