|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երկրորդ նախագահի առաջարկը հենց այս կոնտեքստում էր՝ հոգևոր մեկը լինի, որ մեր այս պառակտված իրավիճակում կարողանա փորձել առնվազն կամուրջներ գցել, համախմբել և համատեղ ուժերով առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայել․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նախագահի ընտրությանն իրենց չմասնակցելու որոշմանը:
«Բայց տեղի ունեցավ այն, որ ՔՊ-ական իշխանությունը իրենց ղեկավարի բերանով ասաց, որ մեզ նման առաջնորդ պետք չէ, մեզ պետք է մեկը, որը լինի ամբողջովին մեր թիմի մաս, մեր ասածները հլու-հնազանդ անի, ենթարկվի, թեև նախորդն էլ շատ չէր տարբերվում՝ այդ առումով, և այս համազգային նպատակներն իրենց համար ընդունելի չեն: Նրանք շարունակելու են նույն ոճով աշխատել և ընտրեցին մեկին՝ անգույն, քաղաքական հստակ դիրքորոշում մի քանի անգամ ունեցած և հիմա էլ ամբողջովին սերտաճած այս իշխանությանը»,- ասաց պատգամավորը: