Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաձայն ՀՀ Սահմանադրության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»: (հոդված 195, կետ 5)։
Սահմանադրական պահանջը կատարված է էժանագին, մանիպուլյատիվ քայլով։ Վահագն Հովակիմյանը ընտրությունից օրեր առաջ հայտարարեց ՔՊ կուսակցությունից դուրս գալու, պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, քաղաքական չեզոքության մասին հայտարարություններ ու խոստումներ տվեց:
Իսկ արդյոք ՔՊ 65 պատգամավորներից և ոչ մեկը, ովքեր միաձայն ընտրեցին իրենց գործընկերոջը, չի փորձել կարդալ հենց նույն Սահմանադրության 194 հոդվածը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է »։
Այդ ինչպես կարող է անձը, ով ընդամեը 10 առաջ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ էր, վարչության անդամ, կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր, զբաղվում էր ակտիվ քաղաքական գործունեությամբ, պատասխանատու էր տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար, հանկարծ՝ 10 օր հետո դառնալ անկախ պետական մարմնի նախագահ և ապահովել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը։
Կա երկու տարբերակ
Եթե փորձենք գնահատել վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի գործունեությունը, ապա անպայման պետք է արձանագրենք, որ նա հանդես է եկել մի շարք խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով մասնակցային գործընթացներին։
Իսկ եթե նայենք նրա կենսագրականում ներկայացված աշխատանքային գործունեությանը․
«Օրագիր» օրաթերթի լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն / որն ընդ որում ստեղծվել է որպես Armtimes.com կայքի կողմից որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ/, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի ։
Էլ ու՞մ, եթե ոչ Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում պետք է առաջադրեր Նիկոլ Փաշինյանը։
Էլ ո՞վ, եթե ոչ Վահագն Հովակիմյանը պետք է համաձայներ դառնալ իր բռնապետիկական ծրագրերի իրականացման համար ՆՓ-ի ձեռքի հերթական գործիքը ։
ՆՓ-ն շատ լավ հասկանում է, որ Երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար ի վերջո պետք է իր դավաճանական քայլերը վավերացնելու նպատակով հանրաքվեի անցկացման պահանջի առաջ կանգնի։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 194 հոդվածի․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»:
Հենց այս պահանջի իրականացման համար է ՆՓ-ին պետք ԿԸՀ նախագահի պաշտոնում ունենալ իր հրահանգները հլու- հնազանդ կատարող։
Եվ նա կատարել է իր համար ամենահարմար ու հնարավոր ընտրությունը՝ Վահագն Հովակիմյան։
ՆՓ-ի որոշումը հասկանալի, դա իրեն պետք է։
Իսկ դու՞ք, ՔՊ խմբակցության 65 պատգամավորներ։ Ինչու՞ եք կիսում երկիրը թշնամուն հանձնելու պատասխանատվությունը այդ անձի հետ։
Համոզված եղեք, Երկիրը տեր ունի։
Հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ ՆՓ-ն մինչև վերջ իրականացնի իր դավաճանական ծրագիրը։
Գալու է ՆՓ-ի և Ձեր պատասխանատվության ժամանակը։
Չկասկածեք։