Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
90-ականների սկզբին, երբ Թուրքիան ուզում էր հարձակվել Հայաստանի վրա, բայց ռուսական կողմից արձագանքից հետո դա տեղի չունեցավ, Սուլեյման Դեմիրելը մի հայտարարություն արեց․ «Հայաստանն ինքնին մի մեծ բան չէ, բայց մեծ քաղաքականության մի մասն է»․ ըստ Yerkir.am-ի հիշեցրեց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի կազմակերպած սեմինարում՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայիս աշխարհաքաղաքական դեպքերի զարգացման համատեքստում» խորագրով։
Նա նշեց, որ Գավառական շուստրիություն անել ու փորձել ուղիղ բանակցել Թուրքիայի հետ, շատ ցավոտ հետևանք կունենա, քանի որ Թուրքիայի համար ակտուալ է Դեմիրելի ասածը, որ Հայաստանն ինքնին մի մեծ բան չէ առանց աշխարհաքաղաքական զարգացումների։
Թուրքագետն ընդգծեց, որ երբ Հայաստանը դուրս է բերվել խաղից, ուղիղ թուրքական բանակցությունների ժամանակ ստացել ենք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։
Ներկայիս զարգացումներում Թուրքան փորձում է իր այդ նպատակները իրականացնել։
«Թուրքիայի նպատակն է մեծ քաղաքականությունից Հայաստանը հանել և դարձնել «Հայաստանը մի մեծ բան չէ» ձևակերպման կարգավիճակը և լուծել հարցը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Մինչդեռ հայ-թուրքական հարաբերություններում անտեսել, որ աշխարհաքաղաքական բաղադրիչ կա՝ հնարավոր չէ․ ԱՄՆ-ը և Ռուսատանը հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ անտարբեր լինել չեն կարող։
«Բավական են երկու դետալ․ առաջինը ԱՄՆ տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կարծես ուրվագծում են պատկեր, որ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային Հայաստանի հետ բանակցություններ սկսել և դրանով ցույց է տրվում, որ ԱՄՆ-ն է միջնորդը; և երկրորդ դետալը, որ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում, այսինքն, Ռուսաստանն էլ է այս մեծ խաղի մեջ մասնկաից։ Այսինքն, հարցն աշխարհաքաղաքական բնույթ ստացել է»,-ասաց թուրքագետը։
Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ ասում է՝ Հայաստանի հետ ուզում ենք ուղիղ բանակցել։
Նույնիսկ սենտիմենտալ ձևակերպուներ կան, նշեց նա, որ՝ հաջորդ հանդիպումը կարող է լիենլ Երևանում ու Ստամբուլում, Կարսում ու Գյումիրիում։
Ուկրաինական ճգնաժամի պարագայում Թուրքիան իրավիճակից փորձում է օգտվել, և այստեղ Հայաստանի սխալվելը կարող է ճակատագրական լինել։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․