Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան երկիրը զերծ պահել խաղաքարտ դառնալու, ավելին՝ մանրադրամ դառնալու հեռանկարից, այլև Հայաստանը կորցրեց սուբյեկտայնության, ինքնուրույնության գերակշիռ մեծմասնությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մամուլի ասուլիսում:
«Ճակատագրի հեգնանքնով՝ ինքնիշխանությունից խոսող իշխանությունը Հայաստանը բերեց անինքնիշխանության: Հիմա ունենք զրոյական սուբյեկտայնություն»,- ասաց նա:
Փաշինյան-Պուտին հանդիպման ենթատեքստում, նրա համոզմամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանին խիստ կանխատեսելի սպառնալիք է սպասվում։
«Կանխատեսվում է, որ մեզ հրամցվելու է պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջև, որովհետև բոլոր մնացած սցենարներն արդեն գործարկվել են՝ մեր տարածքների մեծ մասն օկուպացված են, Հայաստանը, որպես պետականություն, զավթված է, Հայաստանի պետական սահմաններն անարգված են, այստեղ գտնվում է ադրբեջանական բանակը, ինչը որևէ մեկը չի հերքում: Մենք տեսնում ենք, թե Հայաստանի գործընկերներից ՀԱՊԿ-ը, մեր դաշնակիցը ինչ դիրքորոշում ունեն, որը փորձում է ավելի չթեժացնել իրավիճակը: Այս պարագայում միակ հավանական հաջորդ սպառնալիքը պայմանագիրն է, ինչը մեծագույն վտանգ է Հայաստան պետականությանը»:
Նա հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը, որ՝ ունեք ժողովրդի վստահությունը, որը ձեզ պետք է գալու ներկայումս լուրջ լուծումների համար:
«Ինչ լուրջ լուծում, որոշում կարող է լինել: Դա պայմանագիր է: Պայմանագիրը երկու մասից կարող է լինել՝ պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը ենթադրելու է փոխադարձ սահմանների ճանաչում, ինչը մի քանի առումով է խնդրահարույց: Առաջին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաններ որոշող միջազգային պայմանագիր երբևէ չի եղել: Հետևաբար նախ պետք է բանակցություններ սկսվեն, որտեղ կորոշենք սահմաններ ձևավորելու սկզբունքը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ ԽՍՀՄ ներքին վարչատարածքային բաժանումը ընդունել որպես երկու անկախ պետությունների սահման ճիշտ չէ:
«Նորմալ պետությունը պետք է նախ սահմանների բաժանման սկզբունքը հստակեցնող բանակցություններ սկսեր: Բայց քանի որ մենք պարտված, կապիտուլացված երկիր ենք, անելու ենք այն, ինչ ներկայացնելու է Ադրբեջանը, այսինքն, հիմա ընդունվում է ներկայիս սահմաններն ադրբեջանանպաստ ձևով՝ անկալվներ, որոշ տեղեում ստրատեգիական բարձունքներ, ջրային ռեսուրսներ, որոնք, հավանական, է մնան Ադրբեջանի կազմում: Շատ արագ պետք է այս պրոցեսը իրականացվի»,- ասաց նա:
Սահմանների ճանաչման հետ կապված երկրորդ խնդիրը, ըստ թուրքագետի, այն է, որ եթե սահմանազատումն արվում է ու հասնում են Գորիս-Լաչին հատվածը, ապա մենք ճանաչում ենք, որ Գորիսից հետո Ադրբեջան է:
«Եթե այդպես է, ավտոմատ այս պայմանագրով փակվում է նաև Արցախյան հարցը, որովհետև մենք ընդունում ենք, որ Լաչինից սկսած այն կողմ արդեն Ադրբեջան է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․