Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծագույն սուտ է, թե Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների են՝ ըստ Yerkir.am-ի հիշեցրեց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի կազմակերպած սեմինարում՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայիս աշխարհաքաղաքական դեպքերի զարգացման համատեքստում» խորագրով։
Նա նախ՝ Արցախի հարցը օրինակ բերեց․ Թուրքիան ուղիղ չի ասում Արցախի մասին, որովհետև Արցախի մի հատվածն արդեն իսկ օկուպացված է Ադրբեջանի կողմից և Թուրքիան առաջ է քաշում հետևյալը՝ Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատենք, երբ Հայաստանը միջազգային նորմերի համապատասխան կհարգի իր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանը պետք է ճանաչի իր հարևան Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։
«Արդյո՞ք սա թուրքական հայտնի նախապայմանը չէ՝ Արցախը հետ կտաք՝ հարաբերությունները կհաստատենք»,-հարցադրում արեց Ռուբեն Մելքոնյանը։
Հիմա, նրա խոսքով, սա երբ դնում ենք սեղանին ու դրա կողքին լսում ենք իշխանական քարոզը, որ՝ առանց նախապայմանների են բանակցում, առաջանում է շատ մեծ հարցական, որն ունի իր պատասխանը։
Երկրորդը՝ Թուրքիան ասում է նաև՝ իմ տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչես, ինչը նորմալ է, եթե երկու երկրներ իրար հետ հարաբերություններ են հաստատում։ Բայց երբ դա պարտադրանքի տեսքով է լինում և նշում են, թե կոնկրետ ինչ պայմաններով ճանաչես, ավելին՝ նշում են անօրինական, լեգիտիմության պակաս ունեցող 1921 թ-ի Կարսի պայմանագիրը պիտի ճանաչես, որով գծվել են այսօրվա հայ-թուրքական սահմանները, դա արդեն ոչ թե առաջարկ է, այլ պարտադրանք՝ փաստեց թուրքագետը։
Մենք այսօր էլ ճանաչում ենք Թուրքիայի հետ սահմանը, ասաց նա, բայց ոչ թե Կարսի պայմանագրով, այլ ձևակերպումն այսպիսին է․ «Մենք ճանաչում ենք գոյություն ունեցող սահմանները», որովհետև Կարսի պայմանագիր ճանաչելը մի շարք խնդիրներ է առաջ բերում, որոնք էլի աշխարհաքաղաքական են։
Կարսի պայմանագրում, օրինակ, կետ կա կապված Նախիջևանի հետ, համաձայն որի Թուրքիան իրավունք ունի Նախիջևանի վրա երրորդ պետության հարձակման պայմաններում մտնել Նախիջևան, այսինքն, պրոտեկտորատի իրավունք ունի։ Այսինքն, Կարսի պայմանագիրը ճանաչելով՝ միայն հայ-թուրքական սահմանը չենք ճանաչում, այլ մենք ճանաչում ենք նաև Թուրքիայի իրավասությունը Նախիջևանում, բազա ունենալու հնարավորությունը Նախիջևանում և այլն։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․