Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված` ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը համալրում է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը:
Հակոբ Ռոստոմյանի հայրը` ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեության անդամ Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում ֆիլմի մասին իր տպավորությունները ներկայացրեց: Ասաց՝ տպավորված է, հուզմունքը շատ մեծ է:
«Երբ նշանակվեց ֆիլմի պրեմիերայի օրը, այդ օրվանից սկսած եւ այս վերջին մի քանի օրը, երբ ցուցադրվում էին տեսահոլովակները, ապրումներս վերապրեցի: Ես չեմ կարող ասել՝ հիմա եմ ավելի շատ հուզված, թե այն օրերին, որովհետեւ նույն զգացումներն ապրեցի: Ֆիլմը, կարծում եմ, լավը կլինի, որովհետեւ բոլոր նյութերի հավաքագրմանը անձամբ մասնակցել եմ, Արցախ այցելության ժամանակ ինքս եմ այնտեղից հարցազրույցներ, տեսանկարահանումներ արել»,- ասաց հերոսի հայրը ֆիլմի պրեմիերայից առաջ:
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք. «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր