|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Օրեր առաջ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվեց` ընտրվեց տնային կալանքը, սակայն մեկ այլ հերոսի` Լևոնի հայրը` Արմեն Գալստյանը, շարունակում է կալանքի տակ մնալ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շրջայցիս շրջանակներում այսօր նաև Արմեն Գալստյանի հետ եմ հանդիպել, ում իշխանությունը շարունակում է պահել անազատության մեջ:
Ի դեպ, այնպես չէ, որ դատական համակարգը Գարիկի նկատմամբ առանձնապես հիացմունքի արժանի որոշում է կայացվել:
Ճիշտ է` նա տանն է` տնայի կալանքի ռեժիմով, բայց իր ազատությունը էականորեն սահմանափակված է:
Գարիկը, Արմենը կյանքի դաժան հարվածներ են ստացել, սակայն դա չի խանգարում իշխանությանը` տարբեր իրավիճակներում սադրելու, գործ սարքելու և մեր երկրի համար ամենաթանկը տված անձանց, ազատությունից զրկելու համար»,- նշել է պատգամավորը: