Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր իջավ ու հանդիպեց Բագրատ Սրբազանին։ Նա հայտնեց, որ այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, հերյուրանք է։ Նա հերքեց լուրը, իբր ուսանողներին կհեռացնեն ԲՈՒՀ-ից դասադուլին միանալու համար
«Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասաց նա։
Ասրիյանն ասաց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։
Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրել էր, որ Ասրիյանը ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։
ՀԻմնվելով նրա խոսքին՝ Բագրատ Սրբազանը եզրակացրեց, որ տիկին Ասրիյանը քաջալերում է, որ ուսանողների քաղաքացիական ու ազգային զգացումները կաշկանդում չունենան։ Նա կոչ արեց ուսանողներին դուրս գալ և դիրքորոշում դրսևորել։
Մանրամասն՝ տեսանյութում