կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-12 11:56
Հասարակություն

Հայրը վիճաբանության ժամանակ սպանել է որդուն

Հայրը վիճաբանության ժամանակ սպանել է որդուն
Հունվարի 11-ին` ժամը 17.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Մալյան փողոցի բնակիչ, 1957 թ. ծնված Վլադիմիր Նիկոյանի դիակը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը` ժամը 16.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Վ. Նիկոյանին խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հայրը` 1930 թ. ծնված Վոլոդյա Նիկոյանը, որը նույն օրը` ժամը 19.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: