|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աֆղանստանի Իսլամական Էմիրության պաշտոնական ներկայացուցիչը և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարություն են տարածել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Թալիբները կոչ են արել Ռուսաստանին և Ուկրաինային՝ էսկալացիան չհասցնել բռնության։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և անհանգստացած է քաղաքացիական անձանց մահվան հնարավորությամբ։ Իսլամական Էմիրությունը երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնության հանգեցնող էսկալացիայի ենթարկող դիրքորոշումներից։
Աֆղանստանի իսլամական էմիրությունը, չեզոքության իր արտաքին քաղաքականությանը համապատասխան, կոչ է անում հակամարտող կողմերին՝ ճգնաժամը լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսլամական էմիրությունը նաև կոչ է արել հակամարտող կողմերին՝ ուշադրություն դարձնել «Ուկրաինայում աֆղան ուսանողների և միգրանտների անվտանգության ապահովմանը»։