|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Թալիբներն Աֆղանստանի մայրաքաղաքում կիրակի օրը ռազմական շքերթ են անցկացրել՝ ցուցադրելով գրաված ամերիկյան ռազմական տեխնիկան։
Reuters-ի հաղորդմամբ՝ շքերթին մասնակցել են մի քանի տասնյակ ամերիկյան M-117 զրահափոխադրիչներ, որոնք պարեկություն են իրականացրել Քաբուլի գլխավոր ճանապարհին՝ Մի-17 ուղղաթիռների աջակցությամբ։ Թալիբների շատ զինվորներ կրում են ամերիկյան արտադրության N-4 ինքնաձիգներ:
Ներկայումս թալիբների կիրառած զենքի և տեխնիկայի մեծ մասը Վաշինգտոնը տրամադրել էր իր աջակցությունը վայելող՝ Աֆղանստանի նախկին կառավարությանը:
Բրիտանական գործակալությունը, անդրադառնալով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերից թալիբների կողմից խլված ռազմական տեխնիկային, վերջերս գրել էր. «ներկայումս թալիբների բանակը ՆԱՏՕ-ում ամենահզոր երրորդ բանակն է»: