|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ը կոչ է արել իր դաշնակիցներին՝ վերացնել Ուկրաինային խոցող պաշտպանական համակարգերի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ՝ Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ կցանկանար, որ բոլոր դաշնակիցները հանեն պաշտպանական մատակարարման սահմանափակումները՝ որպես օգնություն:
Որպես օրինակ՝ նա բերել է Javelin հակատանկային հրթիռային համակարգերը, որոնք ԱՄՆ-ը փոխանցել է Ուկրաինային։