Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի խաչմերուկում կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի։
Պարեկները սկսել են հետապնդել, որի ընթացքում փախուստի դիմածը իր մոտից տարբեր առարկաներ է նետել՝ լուցկու տուփեր, ստվարաթղթեր և փաթեթներ։
Պարեկներին հաջողվել է Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկ Զ-ին և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Մ-ին բռնել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 132.09 գրամ ընդհանուր կշռով լուցկու տուփեր, ստվարաթղթերով փաթեթներ, որոնց մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված։
Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն հայտարարել են, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրամիջոց և այն իրենց օգտագործման համար է։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն բաց են թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։