|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 30-ին` ժամը 23.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Օպել մակնիշի 34 NT 127 պ/հ (վարորդ` Ս. Խ., ծնվ. 1979 թ.) և ՎԱԶ-2107 մակնիշի 33 VU 115 պ/հ (վարորդ` Ա. Ի., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Գ. Ի.-ին (ծնվ. 1958 թ.): Տուժածները տեղափոխվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ՎԱԶ-2107 մակնիշի վարորդ Ա.Ի-ն և ուղևոր Գ.Ի.-ն մահացել են, իսկ Ս.Խ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: