|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, Հրաչյա Աճառյան - Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը երեխա է, ով հոսպիտալացվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Բախման հետևանքով Nissan Qashqai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով Բուսաբանական այգու տարածքի երկաթե ճաղավանդակը: Բարեբախտաբար, ճաղավանդակի մոտ տեղադրված խոշոր տրամաչափի գազազախողովակը չի վնասվել, սակայն ստուգման նպատակով դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: