Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 16-ին` ժամը 00.17-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZM 401 պետհամարանիշով ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովք գյուղի «Չանախ» գործարանի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ուղևորը՝ 1964 թ. ծնված Վ. Մ.-մ, տեղում մահացել է: Վարորդը՝ 1959 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ. Մ.-ի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: