Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ մարդը հիմնարկում պրոբլեմ է ունենում և անզոր է լինում, գնում է տուն և իր կատաղությունը թափում կնոջ և երեխաների վրա, որն ամենաեղկելի, գարշելի պահվածքն է, որ կարելի է պատկերացնել մարդկային և ընտանեկան հարաբերությունների մեջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ՀՅԴ երիտասարդներին Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտից բռնությամբ բերման ենթարկելու և ոստիկանական բաժանմունքում ծեծելու մասին հարցին։
«Այդ նույն պահվածքը մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների վարքագծում․ ձախողում կրելով ամեն տեղ՝ նույնիսկ սեփական երկրում սեփական ռեստորանների կողմից, իրենց բիրտ ուժը փորձեցին պարպել մեր երիտասարդների վրա, ովքեր խաղաղ արտահայտում էին իրենց կարծիքը իրենց իրավունքների շրջանակում։ Դա անզորության, չնչինության, ողորմելիության դրսևորում է․ երբ դու չես կարողանում քո սեփական սահմանները պաշտպանել, երբ քեզ ծաղրում են միջազգային ասպարեզում, իրենք դա փորձում են պարպել սեփական ժողովրդի վրա, ովքեր ունեն իրավունք պահանջելու, որ Հայաստանը հանդես գա արժանապատիվ դիրքերից, որպեսզի Հայաստանը չուրանա իր անժամանցելի իրավունքները, որպեսզի Հայաստան պետությունն, ի վերջո, ապահովի իր սեփական քաղաքացիների կյանքը, անվտանգությունը թշնամական պետություններից»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․