|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօրվանից Վրաստանի տարածքում աշխատանքն են վերսկսում խոշոր առևտրի կենտրոնները, մոլերը, ռեստորանները. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ խոսքն այն ռեստորանների մասին է, որոնք ունեն հաճախորդներին բացօթյա սպսարկելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։
Նշվում է՝ երեկ Վրաստանի առողջապահության նախարարությունում մշակվել են ցուցումներ այն մասին, թե ինչպես սպասարկել հաճախորդներին։ Այսպիսով՝ ռեստորաններում 1 սեղանի շուրջ կարող է նստել 6 հոգուց ոչ ավելի։ Հյուրերը պետք է հասանելիություն ունենան ախտահանիչ միջոցներին։ Խորհուրդ է տրվում հաճախ փոխել սփռոցները կամ օգտագործել մեկանգամյա օգտագործման սփռոցներ։
Հիշեցնենք՝ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս է հաստատվել է 783 մարդու մոտ, մահացել է 12 մարդ։