Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի շրջանավարտների խորհրդի նախագահ Գոռ Նահապետյանը վաճառել է իր բաժնեմասը «Рисонт» ռեստորանային հոլդինգում, որին, մասնավորապես, պատկանում է «Этаж» ռեստորանների ցանցը: Այդ մասին հայտնի է դարձել РБК-ին:
«Рисонт»-ը, ըստ Նահապետյանի, վաճառվել է մոտ կես տարի առաջ նույն ցանցի համահիմնադիր Անդրանիկ Սարգսյանին:
Ցանցը վնասով է աշխատել` 2006-ին հիմնադրումից ի վեր: 2012-ին ցանցն ունեցել է 2,5 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, սակայն զուտ վնասը կազմել է 297 հազար դոլար: Նահապետյանը, սակայն, պնդում է, որ 2014-ին հոլդինգը պետք է շահույթ ապահովի, իսկ ինքը շարունակելու է զբաղվել առանձին ռեստորանային բիզնեսով: