|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսպես կոչված՝ իշխող ուժը քաղաքական հոգեվարքի մեջ է արդեն․ թպրտում են։ Շատ տեղերից մեզ գալիս են ազդակներ, ինքներդ էլ տեսնում եք՝ իրենց թիմակիցները չեն ուզում կիսել, այսպես կոչված, իրենց առաջնորդի ճակատագիրը, ոչ էլ՝ պատասխանատվությունը․քարակերտցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նա կոչ արեց քարակերտցիներին՝ հունիսի 20-ին միասին կառուցել նոր Հայաստան։
«Մենք պետք է կառուցենք այդ Հայաստանը նոր սերունդների համար, որպեսզի մեր երեխաների համար մենք կարողանանք հնարավորինս թեթեւ կյանք ապահովել, ոչ թե ներքին թշնամու դեմ պայքարեն»,-ասաց Վահե Հակոբյանը։