Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ հետաքրքիր է, թե երբ են բացվելու ռեստորանները, երբ ենք սկսելու աշխատել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ռեստորանի աշխատակիցներից մեկը, ով մասնակցում է կառավարության դիմաց բողոքի ակցիային։
«Սա հավաք չի, ուղղակի եկել ենք խնդրենք կառավարությանը լսել մեր ձայնը: 20 հոգանոց միջոցառումներով ռեստորանը նույնիսկ իր օդափոխության ծախսերը չի կարող փակել: Ավելի լավ է փակ մնա, քան փակվի»,-ասաց նա:
Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պարետ Տիգրան Ավինյանից պահանջելով իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ չի կարելի Հայաստանը համեմատել այլ երկրների հետ, որտեղ նույնպես այդ ոլորտները չեն աշխաում, որովհետեւ ոչ մի ուրիշ երկրում 200 հոգով հարսանիք չեն անում, դհոլ-զուռնայով զինվոր չեն ճանապարհում:
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեց՝ հավաքը դադարեցնելու համար, քանի որ արտակարգ դրության պայմաններում հավաքները թույլատրված չեն։
Ապա ոստիկանները սկսեցին նրանց բերման ենթարկել սոցիալական հեռավորություն չպահպանելու և պարետի պահանջները չկատարելու պատճառաբանությամբ։
Այնուհետև որոշվեց, որ երեք հոգով մնում են խնդիրը կներկայացնելու համար, իսկ մյուսները հեռանում են:
Ցուցարարներին մոտեցած՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ միջազգային փորձում նման պրակտիկա կա՝ հարևան Վրաստանում, օրինակ, աշխատում են նաև ռեստորանները՝ կիրենց համար ամրագրված հստակ պահանջներով։ «Եթե մենք գործունեության բոլոր տեսակները բացում ենք, իմաստը որն է, որ ռեստորանները փակ պահենք, ես տրամաբանություն չեմ տեսնում»։