|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևան մեկնելը նման է տատիկի մոտ գյուղ գնալուն: Տատիկի, որը լավ գլուխ է հանում տոլմայից, խաշից, քյաբաբից և հարիսայից. գրում է daily.afisha.ru-ն` անդրադառնալով հայկական հարուստ խոհանոցին:
Հոդվածում անդրադարձ է կատարվում հայկական մի քանի ռեստորանների` «Լավաշ»-ին, «Պանդոկ Երևան»-ին, «Շերեփ»-ին, Seasons-ին և այնտեղ մատուցվող համեղ ճաշատեսակներին:
Ուշադրություից չի վրիպել նաև կենտրոնական շուկան` «ԳՈւՄ»-ը, որտեղ կարելի է գնել «պանիրների տեսականի, չրեղեն, բաստուրմա և շատ այլ մթերքներ:
Կայքի լրագրողները պատմում են նաև Գառնու գաթայի մասին, որը «ինչ էլ որ խոսեն, ամենահամեղ գաթան է»:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Սարյան փողոցում գտնվող գինու բարերին: