| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր և Քիմ Քարդաշյանի հետ երեկվա ընթրիքին: «Նույնիսկ ծիծաղելի է, որ ասում են, թե ես եմ վճարել 300 հազար ԱՄՆ դոլար Քիմի հետ ընթրելու համար: Եթե վճարելու լիներ որևէ մեկը` դեռ պարզ չէ՝ ես պետք է վճարեի, թե ինձ պետք է վճարեին: Գնացինք, ընթրեցինք, բայց հաշիվն արդեն վճարված էր: Չգիտեմ` Քիմն է վճարել, թե` մեկ ուրիշը: Ես որ չեմ վճարել, հաստատ: Մեծ տպավորություն եմ ստացել հանդիպումից, բայց կրկնում եմ՝ ծիծաղելի է, որ նման լուրեր են տարածվում»,- ասաց պատգամավորը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է հենց ինքը՝ Լևոն Մարտիրոսյանը, գնացել է ընթրելու ամերիկահայ հայտնի հեռուստաաստղի հետ, պատգամավորը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ` ոչ, ինչի՞, ես վա՞տ թեկնածու եմ: Եսիմ, այդպես ստացվեց: Կարծում եմ, որ ինձ հետ ընթրելը այդքան էլ վնասակար բան չէ»:
Լևոն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան արդեն լուրջ ազդեցություն է թողել, և համաշխարհային մամուլն անընդհատ անդրադառնում է այս այցին:
«Հայաստանը գովազդվում է: Մեր խնդիրների մասին Քիմի միջոցով կարող ենք բարձրաձայնել, տուրիստական մեր հնարավորությունները կարող ենք գովազդել: Արդեն իսկ արդյունքները երևացել են»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Լեւոն Մատիրոսյանը Քիմի հետ ճաշելու համար վճարել է 300 հազար ԱՄՆ դոլար: