Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավրովի հետ ունեցել ենք առնվազն 3 հեռախոսազրույց, որը հրապարակվել է։ Եվ միայն հեռախոսազանգերով չէ իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը դիվանագիտական գերատեսչությունների միջև։
Այս մասին այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստից հետո ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, շեշտելով, որ իրենց օրակարգն այնքան լայն է, որ շատ բան ունեն խոսելու և նախարարների, և գերատեսչությունների մակարդակով։ «Մեր զրույցը շատ կարևոր է, ցանկացած պահի չի բացառվում, որ կարիք ունենանք նորից խոսելու, համադրելու, պայմանավորվելու, միմյանց բացատրելու տարբեր հարցեր, որոնք վերաբերվում են մեր երկկողմ օրակարգին»,-ասաց նախարարը։
Հարցին, թե արդյոք բանակցությունների օրակարգում կա Հայաստանի կողմից հետախուզվող այն պաշտոնյաների հարցը, ովքեր ապաստան են գտել Ռուսաստանում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ «Այդ հարցերը դատաիրավական բնույթի են և համապատասխան հարթակներում են։ Եթե դրան վերաբերվենք որպես արտաքին հարաբերություններին առընչվող քաղաքական հարց, դա ուրիշ բան է, բայց դրանք դատաիրավական բնույթի հարցեր են։ Հայ-ռուսական հարաբերությունների ծավալը շատ մեծ է, կոնկրետ դա չի ազդում մեր հարաբերությունների վրա։ Հարցնում են, արդյոք մենք խնդիր ունենք, պետք է նշել, որ եթե որևէ խնդիր չունենք, ուրեմն որևէ հարաբերություն չունենք։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց խնդիր, որը խորքային պրոբլեմ է, որը ճգնաժամային է, նման հարցեր մենք չունենք»։
Նախարարը խոսեց նաև համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս գալու համար օգնություն առաջարկած երկրների, կազմակերպությունների մասին, նշելով․ «Կան երկրներ, որոնք արտահայտել են իրենց պատրաստակամությունը։ Հիմա ձեռքիս տակ չունեմ թուղթը, բայց բավականին երկար ցանկ է, թե որտեղից ինչ պատրաստակամություն կա, որն ըստ անհրաժեշտության մենք կօգտագործենք»։
Զոհրաբ Մնացականյանը նաև ընգծեց, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, պաշտոնական երկխոսությունները շատ ակտիվ ու ներառական են։
«Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ՝ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ։ Առավել քան մեծ թվով ունենք օրինակներ ի ցույց դնելու, ինչպես է Հայաստանը համադրում իր քաղաքականությունը տարբեր գործընկերների հետ, միևնույն ժամանակ հետամուտ լինելով իր շահերին և չվնասելով այն տարբեր զարգացումները, որոնք ազդում են մեր ազգային անվտանգության վրա»։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում շարունակվում է 2019թ.-ի բյուջեի կատարողականը, որից ներկա է նաև ՀՀ ԱԳ նախարարը։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.