|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իտալացի հայտնի դերասանուհի Օրնելա Մուտիին 6 ամսվա կալանքի են դատապարտել 2010-ին կեղծ տեղեկանք ներկայացնելու համար. հայտնում է ТАСС-ը:
Հետաքննության համաձայն` Մուտին 2010-ի դեկտեմբերին կեղծ տեղեկանք է ներկայացրել Վերդի թատրոն, որտեղ պետք է ելույթ ունենար: Դրանից հետո նա մեկնել է Սանկտ Պետերբուրգ , որտեղ մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարեգործական ընթրիքի:
Նա կարող է խուսափել բանտից միայն թատրոնին 30 հազար եվրո վճարելու դեպքում: