|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ոստիկանները Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:
Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել են ոստիկանության տարբեր բաժիններ:
«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում», այս մասին գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Երիտասարդների հետ բերման են ենթարկել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։
Լուսանկարներում երևում է լրագրող Անի Նահապետյանը՝ ձեռքին լրագրողի բեյջը։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ: