կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 14:28
Հասարակություն

Լույս է տեսել ուդիների մասին պատմող «Սև ձկներ. ուդիական օրհներգություն» գիրքը

Լույս է տեսել ուդիների մասին պատմող «Սև ձկներ. ուդիական օրհներգություն» գիրքը

Լույս է տեսել Վալերիա Օլյունինայի «Սև ձկներ. ուդիական օրհներգություն» (Черные рыбы: Удинский акифист) գիրքը, որը պատմում է ուդիների մասին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ֆոնին: 

Գիրքը նվիրված է հայերի և ուդիների պատմական ու հոգևոր կապերին և գեղարվեստական գրականության մեջ առաջին անգամ բացահայտում է Արևելյան Կովկասի հնագույն ժողովուրդներից մեկի՝ ուդիների թեման։

«Պատմություն մի սերնդի ճակատագրի մասին, որը կարող էր «կորչել», բայց ողջ է մնացել։ ԽՍՀՄ փլուզման աղետից հետո պատմվածքի հերոսները՝ հայերը, ռուսները, ուդիները, ադրբեջանցիները, լեզգիները, հրեշավոր էնտրոպիայում իրարից հեռու շպրտվեցին… Գործողությունը տեղի է ունենում 2020 թվականին՝ Արցախյան պատերազմի ֆոնին», - նշվում է գրքի նկարագրության մեջ:

ԽՍՀՄ փլուզումից հետո շատ ուդիներ, լինելով Ադրբեջանի տարածքի ավտոխտոն ժողովուրդ, ստիպված լքել են իրենց պապենական հողերը, քանի որ, լինելով հայերի հետ սերտ կապ ունեցող ժողովուրդ, ենթարկվել են հալածանքների։ Սակայն հետագայում Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը փոխվեց. նրանք որոշեցին ուդիներին օգտագործել իրենց նպատակների համար՝ նրանց հռչակելով Արցախի տարածքում գտնվող հայկական տաճարների ու վանքերի, ինչպես նաև ամբողջ հայոց հոգևոր, մտավոր և մշակութային ժառանգության իսկական տերերը։

Օլյունինան 2009 թ. ի վեր համագործակցում է հայկական պարբերականների հետ. հրապարակել է Հայաստանին և Արցախին նվիրված մի շարք աշխատություններ: