Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը. հայտնում է Artsakhpress.am:
Դատական նիստում, որպես գործով ապացույց, ներկայացվել է Դիլհամ Ասկերովի մասին պատմող` ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:
Գրքում մանրամասնորեն ներկայացված են Դ. Ասկերովի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելը ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ Բացի այդ` հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ:
Ի պատասխան դատավորի և պետական մեղադրողի հարցերին, թե ո՞րն է հայերի նկատմամբ ատելության պատճառը, Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, և որ հեղինակն ուղղակի այն հորինել է:
Աղբյուրը՝ այստեղ: