|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիրներից է Դադիվանքը (Խութավանք), որի մասին մատենագիտական առաջին հիշատակումները վերաբերում են 9-րդ դարին։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է սբ․ Թադեոս առաքյալի հետևորդ Դադեի կողմից՝ 1-ին դարում։ Եղել է Խաչենի կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն։ Գլխավոր եկեղեցին Կաթողիկե Սուրբ Նշանն է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի հայոց մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը։
Հայտնի է, որ Դադիվանքում 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հռչակավոր «Դատաստանագիրք Հայոց»-ը։ Վանական համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր ու որմնագիր հայալեզու արձանագրություններ։ 2021 թվականի մայիսից հայերի մուտքն օկուպացված Դադիվանքի տարածք արգելվել է ադրբեջանցիների կողմից։ Այս մասին գրել է «Գեղարդ» հիմնադրամը։
Թեև ուդիները քրիստոնյաներ են և կրել են հայ ժողովրդի մշակութային ազդեցությունը, եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն Դադիվանքի եկեղեցական ճարտարապետությունն ու նյութական մշակույթը վկայում են վանական համալիրի հայկական լինելու մասին։